Այլասերվածը դարձավ դատավոր,
դատեց շատերին ու դրվատելին,
գովեց ատելին` կյանքի վատերին,
սակայն այդպես էլ
Ճշմարտությունը նա չճանաչեց,
որ պատասխան կա
իր պիղծ դատերին`
Ու... Ձեռամբ Վերին:
Մահապարտի նման ունայնությամբ լեցուն
և պարտյալի հեղձուկ անսփոփ տխրությամբ
էլ չեմ փնտրում սրտիս ոչ մի պայծառ նեցուկ`
պահմտոցի դարձած այս գորշ կյանքիս համար:
Եթե կարճ՝ սա կլինի իսկական «տնտեսական միջուկային ձմեռ»։ Ռուսական շուկայի 100% արգելափակման դեպքում հարվածի տակ կհայտնվի տարեկան շուրջ 3.1 միլիարդ դոլարի ընդհանուր արտահանում։
Պա՞րզ է, որ պետությունը ֆիզիկապես չի կարող բիզնեսին փոխհատուցել նման գումար. դա կազմում է մեր պետբյուջեի գրեթե կեսը...